Միտք Ներքին 11 ամիս առաջ - 09:40 14-11-2025

Ադրբեջանը կեղծ դատավարություններով ձևավորում է ՀՀ-ի դեմ սադրանքների և ճնշումների նոր գործիքակազմ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվում Հայաստանի դեմ ընթացող կեղծ դատավարությունը եզրափակիչ փուլ է մտել` մեղադրողը գործով անցնող հայերի համար 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում է պահանջել:

Ադրբեջանական նպատակներում խաղաղությունը հենց այսպես է լինում` կեղծ դատավարության միջոցով ՀՀ-ի դեմ կարվող կոմպրոմատներ, որոնք ցանկացած պահի կարող են օգտագործվել մեր երկրի դեմ` և´ որպես սադրանքի հիմք, և´ ճնշման միջոց, և´ պայմանավորվածությունները միակողմանի չկատարելու դրդապատճառ:

Իշխանության` Արցախի մասով հնչող թեզերն էլ, ոչ միայն ամբողջությամբ տեղավորվում են Ադրբեջանի պետական քաղաքականության կոնցեպտում, այլ հնարավորություն են տալիս Բաքվին` ՀՀ-ի դեմ կիրառվող զինանոցն, առավել արդյունավետ խաղաքարտի վերածել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում