Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:52 13-11-2025

Թուղթը իմ ձեռքով չի գրված, կասկածում եմ՝ կարող են իրենք սարքած լինել․ Բագրատ Սրբազան

Դատական նիստի ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոսեց Քննչական կոմիտեի գործողությունների և իր դեմ տարածված պնդումների մասին։ Նա նշեց, որ իրեն և որոշ անձանց կանչել են քննչական մարմին՝ առանց հստակ պարզաբանումների, և հարց բարձրացրեց՝ ի՞նչ կարգավիճակով են ներգրավվել այս գործընթացներում։

Բագրատ Սրբազանը պնդում է՝ փաստերի կեղծում է տեղի ունեցել․ մեկը՝ կապված չարաբաստիկ գյուլլելու պատմության հետ, երկրորդը՝ իբր իմ ձեռքով գրված կա ահաբեկչության պլանավորում արտահայտություն։

Նա դատական նիստի ընթացքում ուղիղ ասաց.

«Կանչել են, և ի՞նչ կարգավիճակով են ներգրավել գործի մեջ, գիտե՞ք, չգիտե՞ք… Ես այժմ էլ ասում եմ՝ ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ գիտեմ, ո՞րտեղից է եկել թուղթը, ամբողջությամբ կասկածում եմ, որ դա կարող են իրենք սարքել»,– նշեց Գալստանյանը։

Նա նաև ընդգծեց, որ իրականում նպատակաուղղվածորեն մանիպուլյացիա է իրականացվում դատարանում և մամուլում. «Ենթադրյալ ես կամ որևէ մեկը, պետք է ոչ թե կալանավայր ուղարկել, այլ հոգեբուժարան, մի հատ էլ՝ հոգեբույժ և 2 հոգեբան, որպեսզի հետևեն»,– հավելեց նա՝ խոսելով իրեն վերագրվող պլանների մասին, որոնք, ըստ նրա, իրականությանը չեն համապատասխանում։

Գալստանյանը նշեց, որ դատական գործընթացների նման իրավիճակները ցույց են տալիս իրավապաշտպանության համակարգի խոցելիությունը և անհստակությունը։

Մանրամասները տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով