Ներքին 11 ամիս առաջ - 12:16 13-11-2025

«Տաշիր» ԲԿ տեղափոխված երեխաների հայրը ընդունարանում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել աշխատակիցների հասցեին. shamshyan.com

Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի տղամարդ «Տաշիր» բժշկական կենտրոնում իրեն պահում է ոչ ադեկվատ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում աշխատակիցների հասցեին։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողներին Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Ահարոն Խ․-ն հայտնել է, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Տաշիր քաղաքի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղից ծնողների հետ միասին բժշկական կենտրոն են տեղափոխել երկու երեխաների և ընդունարանում վերջիններիս հայրը՝ Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Արա Բ․-ն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնել աշխատակիցների հասցեին ՝ խաթարելով բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Ահարոն Խ․-ն աշխատում է «Տաշիր» բժշկական կենտրոնում՝ որպես շտապօգնության բժիշկ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով