Ավելին 11 ամիս առաջ - 23:23 12-11-2025

Թրամփը Սիրիայի նախագահին նվիրել է իր ապրանքանիշի օծանելիքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային նվիրել է իր սեփական օծանելիքի շիշը. պարզել է ՌԻԱ Նովոստին՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը վերլուծելուց հետո։

Ավելի վաղ Ալ-Շարաան դարձել էր, 1946 թվականին երկրի անկախությունից ի վեր, Վաշինգտոն այցելած առաջին սիրիացի առաջնորդը։

Չնայած տեսանյութում օծանելիքի անունը չի նշվում, Թրամփի կողմից Ալ-Շարաային տրված շշի լուսանկարները համընկնում են Թրամփի ստորագրությամբ օծանելիքի կայքում տեղադրված լուսանկարների հետ։ Կայքի տվյալներով՝ Victory 47-ը, որը ներկայացված է և՛ կանացի, և՛ տղամարդկանց տարբերակներով, ներկայումս վաճառվում է 249 դոլարով։

Ամերիկացի առաջնորդը առաջարկեց ալ-Շարաային մեկ սրվակ վերցնել իր համար, իսկ մյուսը՝ կնոջ համար։

«Քանի՞ կին ունեք։ Մեկը՞»,– հարցրեց Թրամփը։
Ի պատասխան Ալ-Շարաան հաստատեց, որ ինքը միայն մեկ կին ունի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին