Ներքին Միտք 11 ամիս առաջ - 18:25 12-11-2025

Նիկոլը զգացել է, որ Վաղարշապատում տանուլ է տալիս, սկսել է իրեն պատեպատ տալ. Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլը զգացել է, որ Վաղարշապատում տանուլ է տալիս, ինքն ու իր խմբակը մերժված են հանրության կողմից: Բնականաբար Վաղարշապատում մոտալուտ պարտության հոտն առնելուց հետո սկսել է իրեն պատեպատ տալ` օգտագործելով իրավապահ համակարգին:

Չկայացած բռնապետը հարձակման թիրախ է դարձրել «Մայր Հայաստանին», լավ հասկանալով, թե որ քաղաքական ուժն է քաղաքական վտանգ ներկայացնում իր այլասերված իշխանությանը: Սկզբից փորձեց գործեր կարել Գրիշա Հարությունյանի ու Դավիթ Կարապետյանի նկատմամբ, իսկ այսօր արդեն առևանգում են «Մայր Հայստանին» աջակցող բլոգերին:

Առաջիկայում իշխանության կատաղության նոպաները ավելի ինտենսիվ են դառնալու:
Նիկոլը լավ է հասկանում, որ Վաղարշապատում պարտվելը կատաստրոֆիկ ազդեցություն է ունենալու իշխանական բուրգի վրա: Շատերը ականատես կլինեն, որ «թագավորը մերկ է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»