Ներքին 11 ամիս առաջ - 17:30 12-11-2025

ՀՀ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, բայց չենք էլ հրաժարվի տեսնելուց, թե էլ ո՞վ է վաճառում․ Փաշինյան

Ղազախական ցորենի հետ կապված այդ ի՞նչ է կատարվում, այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Բաբկեն Թունյանի հարցին։

Անդրադառնալով ներկրված ցորենի՝ չորրորդ կարգի լինելուն, Փաշինյանը նշեց, որ ցանկացած ցորեն շուկայական ապրանք է։

«Կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերվել է այդ ճանապարհով, այս ի՞նչ թեմա է՝ 6-րդ սորտի է, 8-րդ սորտի է, ուզում է՝ 1262-րդ սորտի լինի՝ մարդ է, գնացել, իր փողը տվել, ապրանք է առել ու, որ պետք է բերեր դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով»,- նշեց նա։

Փաշինյանը նաև պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, բայց և ընդգծեց, որ չեն էլ հրաժարվի ուսումնասիրել, թե էլ ո՞վ է ցորեն վաճառում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան