Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 10:50 12-11-2025

Սա մեր կառավարության ամփոփիչ բյուջեն է՝ հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը․ Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ այն բնորոշելով որպես կառավարության հնգամյա գործունեության ամփոփում և խաղաղ զարգացման նոր փուլի մեկնարկ։ «Այսօր երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում»,- ընդգծել է նախարարը:

«Սա մեր կառավարության ամփոփիչ բյուջեն է՝ մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը»,- ասել է Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ 2026-ի բյուջեն միաժամանակ ամփոփում է կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթությունները և ուղղված է խաղաղության ու տնտեսական զարգացման նոր փուլին։

Նա կարևորել է բյուջեի ճկունությունը և կարողությունը՝ արձագանքելու արագ փոփոխվող աշխարհին․ «Արհեստական բանականությունն այսօր արդեն փոխում է աշխարհի բնույթը։ Մենք պետք է կարողանանք քայլել համընթաց և անգամ մեկ քայլ առաջ անցնել՝ մտածելով երկարաժամկետ, բայց գործելով հստակ նախանշված քայլերով»։

Հովհաննիսյանի խոսքով՝ տնտեսական կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է նորարարությունների և մարդկային կարողությունների ներդաշնակ համադրություն՝ պահպանելով սոցիալական արդարությունը։ «Յուրաքանչյուր հայաստանցի պետք է ունենա ստեղծարար միտքն արտահայտելու և այն գործարկելու հնարավորություն։ Այսօրվա որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը»,-ընդգծել է նա։

«Այսուհետ մեր ապագան կախված է միայն մեզնից՝ մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից և փոխվելու արագությունից»,- ասել էՀովհաննիսյանը։

Նա հավելել է, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնք այսօր դիտարկվում է որպես երկրի կենտրոն՝ հավասար հնարավորությունների ստեղծման քաղաքականության շրջանակում իրականացվող ներդրումային ծրագրերի շնորհիվ։ Խոսելով գլոբալ տնտեսության միտումների մասին՝ Հովհաննիսյանը ներկայացրեց միջազգային կանխատեսումները․ 2025-26 թվականներին համաշխարհային տնտեսության աճը կդանդաղի՝

• ԱՄՆ-ում՝ մինչև 2.1%, • Չինաստանում՝ մինչև 4.2%,

• Ռուսաստանում՝ մոտ 1%:

Մինչդեռ Եվրոպայում ակնկալվում է փոքր, բայց կայուն վերականգնում։ Ինչ վերաբերում է ապրանքային շուկաներին՝ նավթի գները 2026-ին կարող են նվազել մինչև 60 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ պղնձի գներն, ընդհակառակը, աճել՝ հասնելով շուրջ 10 հազար դոլարի մեկ տոննայի դիմաց՝ վերականգնվող էներգետիկայի աճող պահանջարկի պայմաններում։ «Այս միտումները դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա՝ որպես վառելիք ներմուծող և պղինձ ու պարեն արտահանող երկիր»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով