Ներքին 11 ամիս առաջ - 11:52 11-11-2025

Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձն ապօրինի կարգալուծություններով շուրջ 150 օծված եկեղեցականների հեռացրել է եկեղեցուց․ Ստեփան Ասատրյան

Ստեփան Ասատրյանը՝ նախկին Տեր Արամը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԵՎ ՑԱՎՈՔ ՍԱՎՈՒՂԸ ՊՈՂՈՍ ՉԴԱՐՁԱՎ

Սիրելի հավատացյալ եղբայր և քույր, երբ գնում ենք Սուրբ Էջմիածին, այնտեղ կանգնեցված է մի հուշապատ՝ սովետական տարիներին բռնադատված հոգևորականների հիշատակին։ Ցավոք սովետական անաստված մնացորդները դեռ շարունակում են հալածել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը 26 տարիների ընթացքում ապօրինի կարգալուծություններով շուրջ 150 օծված եկեղեցականների հեռացրել է եկեղեցուց, այդ թվում 3 եպիսկոպոս, վարդապետներ, աբեղաներ և քահանաներ։ Եվս 150 և ավել սարկավագներ իրավիճակից դրդված, սեփական կամքով, հեռացել են, և ոմանք էլ հեռացվել են հոգևոր ասպարեզից, իսկ ապօրինի հեռացված ճեմարանականների թիվը մի քանի հարյուրի է հասնում։ Այստեղ կարելի է պատկերացնել, թե ինչ ցավերի ու տառապանքների միջով են անցել և՛ այդ անձերը, և՛ իրենց ընտանիքները։ Այսօր նրանցից շատերը սեփական ուժերով սովորում են աշխարհի լավագույն համալսարաններում, ոմանք արդեն լուրջ գիտական և հասարակական գործունեությամբ են զվաղվում։ Մինչդեռ նրանք պատրաստ էին իրենց կարողություններով ծառայել մեր ժողովրդին և Եկեղեցուն։ Չարի մոլագար հալածանքները շատերին հասան նույնիսկ արտագաղթի պայմաններում, Սուրբ Էջմիածնից օրհնության փոխարեն սկսվեցին նամակներ հղվել այս ու այն կողմ` որպեսզի երիտասարդ նախկին եկեղեցականներին աշխատանքից, համալսարանից կամ գիտական կենտրոններից հեռացվեն։ Աստվածաշնչում մի հայտնության մասին է պատմվում, Հիսուս ասում է «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ» նկատի ունենալով Սուրբ Եկեղեցին։ Հիսուսի ձայնը 26 տարի հնչում է և ցավոք Սավուղն այդպես էլ Պողոս չդարձավ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով