Օրակարգ 11 ամիս առաջ - 20:00 10-11-2025

Օրակարգ․ Հայաստանն ամեն օր 3.5 մլն դոլար պարտք է վճարում․ Հրայր Կամենդատյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Հրայր Կամենդատյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հրայր Կամենդատյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակի, կառավարության՝ թոշակները բարձրացնելու խոստումը չկատարելու և դրա հետևանքներ, անկանխիկ գործարքներին տրվող նախապատվության պատճառների, թոշակները 50%-ով բարձրացնելու հնարավորության, համընդհանուր հայտարարագրման գործընթացում կատարված վերջին փոփոխությունների, Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրվող ցորենի և այս համատեքստում կատարվող մանիպուլյացիաների, հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության և դրա տնտեսական հետևանքների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի նոր դրսևորումների, Էջմիածնում կայանալիք ՏԻՄ ընտրությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հրայր Կամենդատյանը շեշտում է, որ Հայաստանն ամեն օր 3.5 մլն դոլար պարտք է վճարում։ «Ես Ձեզ մի թիվ ասեմ․ 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը 423 մլրդ դրամ պետք է վճարի միայն պարտքի տոկոս։ Այսինքն՝ 423 մլրդ։ Էդ 423 միլիարդը մոտավորապես 1 մլրդ 100 մլն դոլար է։ Էսօր առավոտյան էի հաշվում՝ օրական 3․5 մլն դոլարի համարյա մենք պարտք ենք վճարում․ ամեն օր Հայաստանը քնում, արթնանում է՝ էդ օրը պետք է վճարի 3․5 մլն, մյուս օրը՝ նորից 3․5, հաջորդ օրը՝ 3․5, դոլար։ Սա միայն պարտքի տոկոսն է»,- ասաց նա՝ այս ամենի շահառուն ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ առևտրային բանկերը։

Մեր զրուցակիցը նկատեց նաև՝ Հայաստանի Հանրապետությունում 502 հազար թոշակառու աղքատության ճիրաններում է։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին

Ձեզ գուցե հետաքրքրի