Ավելին 9 ամիս առաջ - 14:23 09-11-2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, որն ուղղված է դեպի Երկիր մոլորակը

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ Արեգակի վրա տեղի է ունենում հզոր արեգակնային բռնկում, որն ուղղված է դեպի Երկիր մոլորակը:

«Արեգակի վրա Արեգակ-Երկիր գծի երկայնքով հզոր պայթյուն է տեղի ունենում։ Առավելագույն չափը դեռ հայտնի չէ»,- ասվում է լաբորատորիայի հաղորդագրության մեջ։

Լաբորատորիայի կայքում ներկայացված գրաֆիկի համաձայն՝ բռնկման ուժգնության մակարդակն արդեն գերազանցել է X-ը (շատ ուժեղ) և ներկայումս շարունակում է աճել։