Արտաքին 11 ամիս առաջ - 22:52 07-11-2025

Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել

Ստամբուլի գլխավոր դատախազությունը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և մի քանի այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների ձերբակալման օրդեր է տվել՝ Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ստամբուլի գլխավոր դատախազությանը։

«Ցեղասպանություն իրականացնելու և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքով ձերբակալման օրդեր է տրվել 37 կասկածյալի, որոնց թվում են՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և այլոք»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունն ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունները «մեղադրվում են ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծության և մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեջ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»