Ներքին 11 ամիս առաջ - 17:01 07-11-2025

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի ևս մեկ արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն` կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (մթերում և կաթի պաղեցում) արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, Տաշիր համայնք, Պրիվոլնոյե գյուղ):

Հիմքը ՍԱՏՄ Երևան կենտրոնի տեսուչների արձանագրությունն է այն մասին, որ այս ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝

կաթի մթերման և պաղեցման արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը սրբելու, չորացնելու համար նախատեսված սարքերով,
տարածքի հատակին եղել են լվացման, ախտահանման, ցամաքեցման աշխատանքների իրականացմանը խոչընդոտող անհարթություններ,
պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, պատերին եղել են վնասված հատվածներ, ջրի խողովակների վրա եղել են
կոռոզիայի հետքեր, իսկ լարերի վրա` կեղտի կուտակումներ,
բացվող ներքին պատուհանին եղել են բորբոսի հետքեր,
կաթի հավաքման տարողությունների և սառնարանների ոտնամասերին եղել են կոռոզիայի հետքեր։
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում