Ներքին 11 ամիս առաջ - 15:45 07-11-2025

Կասեցվել է երևանյան մանկապարտեզներից մեկի խոհանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է Երևանի Ռուսթավելի 19 հասցեում գործող N11 մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ մսուր-մանկապարտեզում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել։
«Խոհանոցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը, կատարվի համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, հնարավոր լինի պայքարել միջատների դեմ։ Սննդամթերքի պատրաստման, մշակման համար նախատեսված հատվածում հատակը չի ունեցել հարթ մակերես, գտնվել է ոչ նորոգ վիճակում։ Պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից։ Առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել պահանջներին. խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ մսուր-մանկապարտեզում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել։
«Խոհանոցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը, կատարվի համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, հնարավոր լինի պայքարել միջատների դեմ։ Սննդամթերքի պատրաստման, մշակման համար նախատեսված հատվածում հատակը չի ունեցել հարթ մակերես, գտնվել է ոչ նորոգ վիճակում։ Պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից։ Առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել պահանջներին. խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում