Ներքին 11 ամիս առաջ - 20:15 05-11-2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. ամուսինը կյանքից զրկել է կնոջը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ դանակի մի քանի հարվածի հետքերով:

Արդեն տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատրարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 64-ամյա է կինն է, իսկ կասկածյալը՝ նրա ամուսինը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում