Ներքին 11 ամիս առաջ - 18:22 05-11-2025

Նանսենից 100 տարի անց պատմությունը կրկնվեց՝ արցախահայությունը բռնի տեղահանվեց ու հայրենազրկվեց. Նաթան արքեպիսկոպոս

Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց «100 տարի անց. Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի և նրա հանձնախմբի Հայաստան այցելության 100-ամյակին:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Երևանի Ֆ․ Նանսենի թանգարանի տնօրեն տիար Ժորա Հակոբյանը, ներկայացնելով հյուրերին, Սրբազան Հորը տեղեկություններ փոխանցեց գիտաժողովի աշխատանքների ու արձանագրված արդյունքների մասին։

Նաթան արքեպիսկոպոսը ողջունեց գիտաժողովի անցկացման նախաձեռնությունը՝ ներկաներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները։

Անդրադառնալով հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական առաքելությանը՝ Սրբազան Հայրն ընդգծեց վերջինիս անուրանալի ավանդը ցեղասպանությունից փրկված հայ փախստականներին և որբացած երեխաներին ցուցաբերած խնամքի ու նրանց վերաբնակեցման գործում։

Այս առնչությամբ Նաթան Սրբազանը ցավով արձանագրեց, որ Ֆ․ Նանսենից հարյուր տարի անց պատմությունը կրկնվեց՝ արցախահայությունը բռնի տեղահանվեց ու հայրենազրկվեց։

Նաթան արքեպիսկոպոսը նշեց, որ այս իրականության հանդիման Նանսենի ոգին, իբրև համամարդկային խղճի ձայն և մարդասիրության ու արդարության խորհրդանիշ, մեր ժամանակների համար բարոյական ուղեցույց է՝ հաստատուն մնալու սիրո, կարեկցանքի և ճշմարտության ճանապարհին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան