Ներքին 11 ամիս առաջ - 10:08 05-11-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հագուստի խանութ են թալանել՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս. shamshyan.com

Հոկտեմբերի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գայի պողոտա 19/25 հասցեում գործող հագուստի խանութից գողություն է կատարվել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 49-ամյա Ժաննա Խ․-ն հայտնել է, որ հոկտեմբերի 27-ին ժամը 21։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 10։40-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել նշված հասցեում գործող հագուստի խանութ և գողացել տարբեր հագուստներ՝ պատճառելով 1 մլն դրամի նյութական վնաս։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Տուժող Ժաննա Խ․-ն «Տղամարդու հագուստ» ԱՁ-ի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»