Արտաքին 11 ամիս առաջ - 23:59 04-11-2025

Սիրիայի նախագահը երկուշաբթի Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ

Սիրիայի նախագահը երկուշաբթի օրը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շայբանին հաստատել էր, որ նախագահ Ահմեդ աշ-Շարաան նոյեմբերի սկզբին կայցելի Սպիտակ տուն և կքննարկի Սիրիայի վերականգնման հարցերը։

«Օրակարգում բազմաթիվ հարցեր են՝ սկսած պատժամիջոցների չեղարկումից մինչև ԱՄՆ-ի և Սիրիայի միջև հարաբերությունների նոր էջի բացումը։ Մենք ցանկանում ենք հաստատել շատ ամուր գործընկերային հարաբերություններ երկու երկրների միջև»,- նշել է աշ-Շայբանին։

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով, Սիրիայի նախկին որևէ նախագահ երբեք պաշտոնական այցով չի եղել Վաշինգտոնում։ Այս տարվա սեպտեմբերին աշ-Շարաան ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նյու Յորքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով