Սպորտ 9 ամիս առաջ - 23:31 03-11-2025

13-ամյա հայ շախմատիստը՝ Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն

13-ամյա հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը հռչակվել է Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն:

Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակումների:

Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: