Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:25 03-11-2025

Հայտարարելով, թե չկա Սևան, Ալիևը ձևակերպեց գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը

Հայտարարելով, թե չկա Սևան, այլ կա «Գյոչա», Ալիևն իրականում ձևակերպեց հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը։

Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Սևա՞ն, թե՞ «Գյոյչա». գալիք խորհրդարանական ընտրություններում հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև։ Էլ սև-սպիտակ, նախկին-ներկա, արևմտամետ-ռուսամետ չկա։ Կան Սևանի կողմնակիցներ և «Գյոյչայի» կողմնակիցներ։

Պատահական չէր, որ Ալիևը հայ ժողովրդին հորդորեց՝ «չվախենալ ադրբեջանցիների վերադարձի գաղափարից»։

Հակաիշխանական համակարգերի խնդիրն այս պարզ միտքը ընտրողին հասցնելն է։ Բարդ խնդիր չէ, եթե չկենտրոնանան էգոցենտրիկ նպատակների շուրջ և անկեղծորեն լծվեն գործի։
Սա նաև լայն, ամենալայն համախմբման բնական միջավայր է ստեղծում։

Իսկ թե ինչու Ալիևը «խաղաղության Նիկոլին» դրեց նման անհարմար վիճակի մեջ, այլ թեմա է», – գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում