Ներքին 11 ամիս առաջ - 18:58 03-11-2025

Գերմանիան Հայաստանին 152 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի

Գերմանիայի դեսպանությունը հայտնել է, որ մինչև 2027 թվականը Գերմանիան Հայաստանին 152 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի ռազմավարական ոլորտներում:

«Հաջողությամբ ավարտվել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկրորդ միջկառավարական բանակցությունները։

Հայաստանը և Գերմանիան համաձայնության են եկել վերականգնվող էներգակիրների, էներգաարդյունավետության, մասնավոր հատվածի զարգացման, մասնագիտական ​​​​կրթության, ջրամատակարարման և ջրահեռացման, ենթակառուցվածքների, ինչպես նաև լավ կառավարման, ապակենտրոնացման ու համայնքային զարգացման ոլորտներում ռազմավարական համագործակցության շուրջ։ Այդպիսով, Գերմանիան շարունակում է լինել Հայաստանի երկկողմ հարաբերություններում ամենակարևոր գործընկերներից մեկը։

Գերմանական կողմից բանակցությունները գլխավորել է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պետքարտուղար Նիլս Անենը։

Նա նշեց. «Գերմանիայի գերակա նպատակը Հայաստանի ժողովրդավարության և բարեփոխումների գործընթացի ռազմավարական աջակցությունն է, մասնավորապես՝ ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը, տնտեսության դիվերսիֆիկացիան ու հատկապես կանաչ տնտեսության զարգացումը, բայց, իհարկե, ամենից առաջ՝ հայ հասարակության բարեկեցության և սոցիալական ինտեգրման խթանումը։ Միայն այս հիմքի վրա կարող են հաջողվել և կայունանալ խաղաղության կառուցման ներկայիս ջանքերն ու սահմանների հնարավոր բացումը»։

Երկօրյա բանակցություններին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած 12 հոգանոց հայկական բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ամենակարևոր գործընկեր նախարարությունների ութ փոխնախարարներ և ՀՀ վարչապետի գրասենյակը։

Գերմանիան շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերը նաև 2026 թվականի առաջիկա քաղաքական հանգրվանների առումով։ Լրացուցիչ աջակցություն կտրամադրվի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար, ինչպես նաև ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի #CoP17-ին։

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, իրականացնող գործընկերներ GIZ-ի և KfW զարգացման բանկի կողքին գերմանական պատվիրակության կազմում էին նաև ԳԴՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի, կլիմայի պաշտպանության և միջուկային անվտանգության նախարարությունը։ Իրական արդյունք #TeamGermany-ի կողմից՝ ժողովրդավարական և ուժեղ Հայաստանի համար։

Մենք անհամբեր սպասում ենք մեր համատեղ համագործակցության շարունակությանը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»