Ներքին 11 ամիս առաջ - 12:47 03-11-2025

3-ամյա Տիգրանին խեղդամահ է արել հայրը

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը. լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը։

«Բոլոր վարկածները քննարկվել են։ Ցավոք երեկ երեխայի մարմինն է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով սպանություն է` երախայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս վարկածն, ի թիվս այլնի, եղել է ուսումնասիրության շրջանակներում։ Կհիշեք, որ եղբայրը, որն ուներ առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, համապատասխան մասնագետ էինք ներգրավել, որ կարողանանք պատշաճ կերպով ստանանք տվյալներ փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է։ Այս պահի դրությամբ՝ նախնական տվյալներով՝ երկու եղբայրներ դուրս են եկել, հետո հանդիպել են հորը, հայրը խեղդելու ճանապարհով սպանել է երեխային»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ երեխայի հայրը նշել է, թե ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։

Նախարարը հայտնեց, որ սանրման աշխատանքներ են իրականացրել տարածքում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, երեխայի մարմինը տեղափոխություն է իրականացրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում