Սպորտ 11 ամիս առաջ - 17:51 02-11-2025

Ռեալի երկրպագուն մահացել է Մբապեի վրիպած 11 մետրանոցից հետո

Իսրայելցի «Ռեալի» երկրպագու Իգալ Բրոդկինը մահացել է տրիբունաներում՝ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Ռեալ»–«Բարսելոնա» խաղի ժամանակ, հաղորդում է sport.es-ը:

Նշվում է, որ խաղի 52-րդ րոպեին, երբ «սպիտակների» հարձակվող Կիլիան Մբապեն չկարողացավ իրացնել 11-մետրանոցը, 50-ամյա երկրպագուն կորցրել է գիտակցությունը: Այլ երկրպագուներ և «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ազդանշան են տվել գլխավոր մրցավարին՝ պահանջելով դադարեցնել հանդիպումը, սակայն դա չի արվել:

Ստադիոնի բժշկական ծառայությունները տեղում անհապաղ օգնություն են ցուցաբերել Բրոդկինին: Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մի քանի ժամ անց մահացել է:

Խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 2:1:

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»