Արտաքին 11 ամիս առաջ - 15:33 02-11-2025

Թրամփը հրամայել է պատրաստվել Նիգերիայում ռազմական գործողությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է պատրաստվել հնարավոր ռազմական գործողությունների Նիգերիայում, եթե Արևմտյան Աֆրիկայի այդ երկիրը չկարողանա կանխել քրիստոնյաների սպանությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Եթե Նիգերիայի կառավարությունը շարունակի թույլ տալ քրիստոնյաների սպանությունները, Միացյալ Նահանգները անմիջապես կդադարեցնի Նիգերիային ամբողջ օգնությունն ու աջակցությունը և, հնարավոր է, զենքը ձեռքին ներխուժի այդ հիմա արդեն խայտառակված երկիր՝ սարսափելի վայրագություններ անող իսլամիստ ահաբեկիչներին լիովին ոչնչացնելու համար»,- գրել է նա։

Թրամփը հավելել է, որ լավ կլինի Նիգերիայի կառավարությունը շտապի։

ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ իր գերատեսչությունը սկսել է պատրաստվել Նիգերիայում հնարավոր ռազմական գործողություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ