Ներքին 11 ամիս առաջ - 10:31 02-11-2025

Արմավիրի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակին. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։55-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այնուհետև բախվել է գազատար խողովակին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն գազատար խողովակից սկսվել է գազի արտահոսք։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնների փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Էջմիածին» տեղամասի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան