Արտաքին 11 ամիս առաջ - 23:39 01-11-2025

Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ գործարքի հասնելը․ Արաղչի

Իրանը չի ցանկանում ուղիղ բանակցել ԱՄՆ-ի հետ, սակայն հնարավոր է համարում միջնորդավորված երկխոսության միջոցով Վաշինգտոնի հետ միջուկային համաձայնագրի հասնելը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցելու ցանկություն չունենք, բայց կարող ենք համաձայնության հասնել անուղղակի երկխոսության միջոցով․․․ Մենք պատրաստ ենք բանակցությունների՝ մեր խաղաղ բնույթի միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունները վերացնելու համար»,-ասել է նախարարը «Al Jazeera» հեռուստաալիքին։

Իրանի արտգործնախարարը կարծում է, որ «արդար համաձայնության» հասնելու հնարավորություն կա, սակայն Վաշինգտոնն անընդունելի պայմաններ է առաջադրել: Նա կրկին հայտարարել է, որ Իրանի միջուկային նյութերը մինչ օրս փլատակներում են երկրի միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան և իսրայելական հարվածներից հետո և այլ վայր չեն տեղափոխվել:

Արաղչին նաև ընդգծել է, որ Իրանը մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը և չի պատրաստվում բանակցել երկրի հրթիռային ծրագրի շուրջ: «Որևէ ողջամիտ մարդ զինաթափման չի գնա»,-ասել է նախարարը Իրանի հրթիռային ծրագրի քննարկման հնարավորության մասին:

Նա նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած հնարավոր իրավիճակի և Իսրայելի կողմից ցանկացած թշնամական գործողությունների, թեև Մոսկվան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` հոկտեմբերի 6-ին կայացած հեռախոսազրույցից հետո Թեհրանին տեղեկացրել է, որ Իսրայելը Իրանի հետ հակամարտության մեջ մտնելու շահագրգռվածություն չունի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով