Ներքին 11 ամիս առաջ - 21:47 01-11-2025

Ռուսաստանը դեմ կլինի՞, եթե Հայաստանում լինի իշխանափոխություն և Փաշինյանը հեռանա

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Իսկ նշանակու՞մ է արդյոք, որ Ռուսաստանը դեմ կլինի, եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, եթե ստեղծվի իրավիճակ, որի պարագայում Նիկոլ Փաշինյանը կհեռանա:

Այս հարցը չունի այո կամ ոչ պատասխան: Ռուսաստանը դեմ չի լինի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն, եթե հստակ լինի այն իրավիճակը, որը հաջորդելու է դրան: Այսինքն, Հայաստանը մնա կանխատեսելի, եւ միեւնույն ժամանակ ամենից կարեւորը՝ Հայաստանը պատասխանատվության բեռը «չվերադարձնի» Ռուսաստանին:

Ահա թե ինչու եմ կարծում, որ Հայաստանում չի կարող լինել «Ռուսաստանի անունից» իշխանափոխություն: Դա առաջին հերթին թույլ չի տա հենց Մոսկվան, որովհետեւ դա կապելու է իր ձեռքերը: Եվ ահա թե ինչու, Նիկոլ Փաշինյանը, իշխանության մերձակայքում գործող տարբեր ուժերը փորձում են ամեն կերպ հենց Ռուսաստանի անունը փակցնել որեւէ ընդդիմադիր ուժի վրա, եթե այդ ուժը իրենից ներկայացնում է մրցակցության ներուժ:

Միեւնույն ժամանակ նշեմ, որ, եթե դիտարկում ենք Հայաստանի իշխանության ձեւավորման հարցում արտաքին վերաբերմունքի ազդեցության ու նշանակության հարցը, ապա ըստ իս, այդտեղ չի եղել միայն մեկ պետության գործոն: Ըստ իս, այդ հարցում առանցքային եղել է ԱՄՆ ու Ռուսաստանի վերաբերմունքի համադրելիությունը:

Այս թեմայի մասին ես մանրամասն խոսել եմ 1998-2018 իմ շարքի առաջին բաժիններում: Հիշեցնեմ, որ մեկնաբանությունների այդ շարքը ներկայացնում եմ հատուկ իմ Պատրեոնի ամսական բաժանորդագիրների համար:

Այդ շարքի առաջին բաժիններում, սկսած 1998-ին բերած իրադարձություններից, ես փորձում եմ փաստարկել, թե ինչու եմ համարում, որ Հայաստանում իշխանության ձեւավորման հարցերում արտաքին գործոնը՝ ազդեցության որեւէ աստիճանով, այդուհանդերձ կազմված է եղել ՌԴ եւ ԱՄՆ մոտեցումների համադրությամբ, թեեւ լայն հաշվով իհարկե նրանք այստեղ եղել են մրցակիցներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»