Արտաքին 11 ամիս առաջ - 14:23 01-11-2025

Վրացական պատվիրակությունը չի մասնակցի Եվրանեսթի հաջորդ նստաշրջաններին

Վրաստանի մշտական պատվիրակությունը հրաժարվում է մասնակցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նստաշրջաններին, «Ազատության» փոխանցմամբ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Նա հայտարարել է, որ կառույցն անտեսում է վրաց ժողովրդի կամքը և իր հայեցողությամբ չեղարկում է նրա անդամ երկրի ընտրությունները և ժողովրդավարական ինստիտուտները, ինչն անընդունելի է:

Երկրի խորհրդարանական պատվիրակությունը չէր մասնակցել նաև Երևանում հոկտեմբերի 28-30-ն անցկացված՝ վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին:

«Հասարակությանը հայտնի է, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը, որին չէր մասնակցում Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակությունը, ընդունել է մի քանի բանաձև։ Տարածված պրակտիկայով այդ փաստաթղթերում պետք է ներկայացված լինեին Արևելյան գործընկերության նախաձեռնության հետագա զարգացման և անդամ երկրների միջև երկխոսության ու գործընկերության խթանման տեսլականները։

Սակայն Վրաստանի նկատմամբ թշնամական, անարդար և քաղաքականապես կողմնակալ դիրքորոշմամբ հայտնի որոշ եվրոպացի պատգամավորներ բանաձևերի տեքստերում ավելացրել են ձևակերպումներ, որոնք բացարձակապես անընդունելի և զարհուրելի են վրաց հասարակության համար», - վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Պապուաշվիլին։

Խոսքը մասնավորապես 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները «կեղծված» բնութագրելու, իսկ կառավարությունը «ինքնահռչակված» անվանելու մասին է։
Բրյուսելը քննադատել է «Վրացական երազանք»-ին ընտրություններից հետո ընդդիմության բողոքի ցույցերը ճնշելու, օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի ընդունման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան