Ներքին 11 ամիս առաջ - 23:52 31-10-2025

Գործադիր մարմնի 72 պաշտոնյա 578 մլն դրամին համարժեք կրիպտոարժույթ ունի. «Հետք»

«Հետք»-ը գրում է.

Գործադիր մարմնի՝ Կառավարության և վարչապետին ենթակա մարմինների 72 պաշտոնյա 2024թ․ մոտ 578 մլն դրամին համարժեք կիպտոարժույթ է հայտարարագրել: Նրանց նախընտրած կրիպտոն «Բիթքոին»-ն (Bitcion) է՝ մոտ 295 մլն դրամ, այնուհետև «Fasttoken»-ը՝ 192 մլն դրամ։

Կրիպտոարժույթ ունեցող պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանում այդ արժույթը ևս օրենսդրական մակարդակով վերահսկելի է դառնում, ինչն ավելի է բարձրացնում գրավչությունը:
Կրիպտոարժույթը «վիրտուալ» գումար է, որը հիմնված է «բլոկչեյն» (blockchain) կոչվող տեխնոլոգիայի վրա: Վերջինս օգտագործում է կոդավորման մեթոդներ, որով ապահովվում է գործարքների անվտանգությունը:

Կրիպտոարժույթը չի կառավարվում բանկերի կամ կառավարությունների կողմից, այլ ստեղծվում է համակարգչային ծրագրերի միջոցով:

2024թ․-ին գործադիր մարմնի պաշտոնյաներից արժեքով ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով