Սպորտ 11 ամիս առաջ - 20:40 30-10-2025

Տիգրան Կարապետյանը Եվրոպայի չեմպիոն է, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում երրորդ ոսկե մեդալը նվաճեց:

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 131 կգ, 136 կգ ու 145 կգ: Վերջին մոտեցումով մեր ծանրորդը Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց:

Այս վարժությունում Կարապետյանն առաջինն է: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 166 կգ, այնուհետ172 կգ ու 176 կգ` սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ: Այստեղ ևս նա առաջինն էր: Երկամարտի 321 կգ արդյունքով` Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկեց 131 կգ, 136 կգ, 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ:
​​​​​​​
Հրում վարժությունում նա բարձրացրեց 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր: Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»