Արտաքին 11 ամիս առաջ - 20:35 30-10-2025

Լիտվան կրկին տեղաշարժի սահմանափակումներ է մտցրել Բելառուսի հետ սահմանի անցակետերում

Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն հայտնել է, որ Լիտվայից ստացել է պաշտոնական ծանուցում ընդհանուր սահմանը հատելու սահմանափակումների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի պետական սահմանային կոմիտեն։

Ըստ աղբյուրի՝ Լիտվայի ներքին գործերի նախարարության պետական ​​սահմանապահ ծառայությունից ստացվել է պաշտոնական ծանուցում այն ​​մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին որոշում է ընդունվել պետական ​​սահմանը հատելու սահմանափակման և կասեցման մասին։

Ընդունված փաստաթղթով սահմանափակումներ են մտցվում Մեդինինկայի անցակետով անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի վրա մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը։

Սահմանափակումները չեն տարածվում դիվանագիտական ​​կամ ծառայողական անձնագրեր ունեցող կամ լիտվական դիվանագիտական ​​փոստ տեղափոխող անձանց, պարզեցված տարանցիկ փաստաթղթով ճամփորդող անձանց, հայրենիք վերադարձող Լիտվայի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև Լիտվայում գործող բնակության թույլտվություն ունեցող և այնտեղ վերադարձող օտարերկրացիների վրա:

Բացառությունը վերաբերում է նաև մարդասիրական վիզաներով Լիտվայի Հանրապետություն ժամանող օտարերկրացիներին, ԵՄ, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և մի շարք այլ արտասահմանյան երկրների քաղաքացիներին։

Բելառուսի հետ սահմանին գտնվող երկրորդ անցակետում լիտվական կողմը լիովին կասեցրել է անհատների և տրանսպորտային միջոցների անցումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»