Ներքին 11 ամիս առաջ - 17:25 30-10-2025

ՆԳՆ-ն ապահովում է տուգանային հրապարակների անվտանգությունը, բայց մեքենաներն էլի թալանվում են

Մեկ ամիս առաջ Oragir.News-ը Ներքին գործերի նախարարություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե տուգանային հրապարակներում հայտնված ավտոմեքենաներն ինչպես են պահպանվում։ Հարցման հիմք էր հանդիսացել Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը, որով վերջինս տեղեկացնում էր, որ քաղաքացիների ավտոմեքենաները, որոնք հայտնվում են տուգանային հրապարակում, մեղմ ասած՝ «թալանվում են»:

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և պարեկային ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, Oragir.News-ին պատասխանել են, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածքներում իրականացվում է շուրջօրյա ծառայություն ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հերթապահ ծառայության ծառայողների կողմից, ինչպես նաև տարածքները հսկվում են տեսանկարահանող սարքերով։

«Ներկայումս համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա տարածքային բաժինների համար տրանսպորտային միջոցների պահպանվող հատուկ տարածքների գործունեությունը պատշաճ և արդյունավետ իրականացնելու նպատակով դիտարկվում է հանրապետության մարզերում անհրաժեշտ քանակությամբ և մակերեսով անշարժ գույքերի ձեռքբերման գործընթաց իրականացնել, ինչպես նաև նախատեսվում է նշված տարածքներում պահպանության գործընթացի իրականացումը ծառայությունների մատուցման ընթացակարգով հանձնել մասնավոր կազմակերպություններին՝ պահպանության գործառույթներն ապահովելով ինչպես տեխնիկական միջոցներով, այնպես էլ՝ մարդուժի օգտագործմամբ»,- ասվում է գրավոր պատասխանում։

Հարցին, թե ավտոմեքենաների և ավտոմասերի գողության վերաբերյալ հաղորդումներ հաճա՞խ եք ստանում քաղաքացիներից, ընթացք տրվո՞ւմ է, և արդյոք 2025 թ.-ին որքա՞ն բացահայտված դեպքեր ունե՞ք, ՆԳՆ-ից պատասխանել են, որ 2025 թ. ընթացքում, ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի տվյալների, գրանցվել է հատուկ պահպանվող տարածքներից կատարված գողության 7 դեպք։ Հայտնաբերված դեպքերի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել նախաքննություն իրականացնող մարմնին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան