Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 20:51 29-10-2025

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լրացուցիչ մահակ է ընդդիմության համար. փաստաբան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ` Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանը խախտել է այլ սահմանափակումների պահանջը։ ԿԿՀ-ն հղում է անում «Հանրային ծառայության մասին» օրենքին։

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ։

Փոստանջյանի խոսքով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լրացուցիչ մահակ է ընդդիմության համար։

«ԿԿՀ-ն լրացուցիչ մահակ է ընդդիմության նկատմամբ, որովհետև ակնհայտ է, որ այդ հանձնաժողովը չի գործում օրենքով սահմանված կարգով։ Այդ հանձնաժողովի դեմ վարչական դատարանում բազմաթիվ բողոքներ կան, այդ թվում նաև ես եմ բողոք ներկայացրել։ Այդ հանձնաժողովում նաև կեղծ տվյալներ են ներմուծվում։ Իրենց այդ հայտարարությունները, եզրակացությունները հատկապես այս փուլում ակնհայտ է, որ պատվիրված գործընթաց է»,- ասում է փաստաբանը։

Փոստանջյանի կարծիքով` թիրախում ոչ թե Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալն է, այլ Գյումրիի քաղաքապետը` Վարդան Ղուկասյանը։

«Բոլոր միջոցներով փորձում են ճնշել ընդդիմադիրներին, այստեղ ուրիշ բան չկա։ Ակնհայտ է, որ ինչքան լծակ ունեն իրենց ձեռքին` դրանք ամբողջը օգտագործում են»,-եզրափակում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալը` Ավետիս Առաքելյանը, ով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով