Մամուլ 11 ամիս առաջ - 08:35 29-10-2025

Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ԱԺ-ում շուրջ 2 ժամ փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Օրակարգի գլխավոր հարցը եղել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը՝ 2 տարին 18 ամիս դարձնելու վերաբերյալ։ Բանակին վերաբերող այլ նախագծեր էլ են հպանցիկ քննարկվել։

Մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։ Չնայած ԳՇ-ում, մեր տեղեկություններով, գեներալիտետը դեմ է այս փոփոխությանը՝ համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկեր կառաջացնի, սակայն իշխող խմբակը որոշել է նախագիծը հրատապ կարգով ընդունել:

Դա նշանակում է, որ մինչեւ տարեվերջ նախագիծն օրենքի տեսք կստանա, քանի որ հունվարից սկսվում է ձմեռային զորակոչը, իսկ ՔՊ-ում ուզում են պոպուլիստական այս նախագիծն օր առաջ՝ մինչեւ 2026 թ. հերթական ընտրությունները կյանքի կոչել։ Մեզ պատմեցին, որ քննարկման ընթացքում Պապիկյանը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը, որի ընդունման հետեւանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու, խոսքը, ըստ իշխանական հաշվարկի, մոտ 10 հազարի մասին է, սակայն վստահեցրել է, որ մեկուկես տարի անց բանակում սահմանային հերթապահությունը կվերադառնա բնական հուն, զուգահեռ կավելացնեն պայմանագրային զինծառայողների թիվը։

Նույն փաթեթի մեջ Հայկ Սարգսյանն է փորձել իր հեղինակած, բայց ՔՊ-ի կողմից մերժված առաջարկները ներառել, մասնավորապես, գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայելու, սակայն ՔՊ-ականները պնդել են նախկին դիրքորոշումը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ