Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:16 28-10-2025

Դավիթի քայլը մարտահրավեր էր գործող իշխանությանը․ նա ցույց տվեց, որ պետք է գործել, քայլ անել. Մալյան

Լրագրողների հետ զրույցում հասարակական գործիչ, «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը նշեց, որ Դավիթ Համբարձումյանի կալանավորումը ցույց է տալիս իշխանության վախը ցանկացած մտածող մարդու նկատմամբ։

«Ասում է՝ ես ձեզ սպասում էի, սենց էլ սպասում է։ Ինձ համար զարմանալի արիություն էր, զարմանալի խիզախություն։ Մենք գործ ունենք բավական մեծ ժամկետի հետ՝ վեց տարուց ավելի, բայց նա ասաց՝ ես առաջնորդության հայտ ներկայացրած մարդ եմ, չեմ կարող երկրից դուրս մնալ, որոշեց՝ եկավ»,– ասաց Մալյանը։

Նա ընդգծեց, որ Համբարձումյանի կալանավորումը ոչ միայն անհիմն է, այլև քաղաքական ենթատեքստ ունի։ «Որքա՞ն վտանգավոր էր Դավիթ Համբարձումյանը, որ դրսում այսքան ոստիկանական զորք էր, իսկ ներսում անմիջապես կալանավորում։ Ցանկացած մտածող մարդ այս իշխանության համար սարսափելի վտանգ է։ Ցանկացած խոսող մարդ՝ ծայրահեղ վտանգավոր»,– նշեց նա։

Մալյանի խոսքով՝ Համբարձումյանի քայլը մարտահրավեր էր գործող իշխանությանը․ «Դավիթ Համբարձումյանը իր այս քայլով մարտահրավեր նետեց այս ձերբակալությունների, կալանքների անվերջանալի շղթային։ Իր օրինակով ցույց տվեց, որ պետք է գործել, պետք է քայլ անել, պետք է չվախենալ»,– ասաց նա։

Նա նաև անդրադարձավ իմպիչմենտի գործընթացին՝ նշելով, որ Համբարձումյանի կալանավորումը դրական ազդեցություն կունենա գործընթացի վրա։

«Ի՞նչ ազդեցություն կունենա այս կալանավորումը իմպիչմենտի գործընթացի վրա։ Վատ առումով՝ ոչ մի, իսկ լավ առումով՝ կարծում եմ՝ մեծ ազդեցություն կունենա։ Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ միասնական թեկնածու, քանի դեռ վճիռը ուժի մեջ չի մտել։ Իսկ դա կարող է ամիսներ տևել, մինչև բողոքարկման երկու ատյանները ավարտվեն»,– ընդգծեց Մալյանը։

Նրա խոսքով՝ Համբարձումյանի նկատմամբ կայացված որոշումը ոչ միայն իրավական, այլև քաղաքական գործընթաց է, որի նպատակն ընդդիմադիր դաշտը սահմանափակելն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում