Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 18:00 28-10-2025

Նիկոլը թուրքերին շատ է սիրում, թող ինքը գնա այնտեղ․ հարցում

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը և Անկարան ակտիվ և ինտենսիվ երկխոսություն են վարում, որը, ըստ նրա, առաջիկայում կտա «շատ շոշափելի արդյունքներ»։

«Շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Ինքս շատ լավատես եմ այս առումով և կարծում եմ, որ առաջիկայում պետք է, որ շոշափելի արդյունքներ ունենա Հայաստան-Թուրքիա երկխոսությունը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Միրզոյանը։

Լրագրողների հարցին, թե ինչ է նկատի ունենում «շոշափելի արդյունք» ասելով, նախարարը չի բացահայտել մանրամասները, նշելով միայն. «էնքան շոշափելի արդյունք, որ այդտեղ ներկա որևէ մեկին մոտ կասկած չթողնի, թե իրենք հենց էդ շոշափելին նկատի ունեն»։

Միրզոյանի հայտարարությունը կարող է վկայել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր դրական փուլ մտնելու մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայ-թուրքական սահմանի բացմանը սպասո՞ւմ եք»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ դա կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։
«Ոչ, ես ոչ մեկին էլ չեմ սպասում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սահմանը չի բացվելու։
«Թուրքերին շատ ենք ուզում տենանք, մի հատ էլ պիտի գան ստեղ։ Պիտի փակ մնա էդ սահմանը, քանի ամեն ինչ չի կարգավորվել, չի բացվելու սահմանը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ չպետք է թույլ տալ, որ սահմանը բացվի։
«Չեմ էլ ուզում լսեմ, որ պիտի բացվի։ Մենք չգիտե՞նք ինչեր են իրենք արել։ Նիկոլն իրանց շատ է սիրում, թող գնա այնտեղ , չեմ էլ ուզում էլ բացվի»,- ասաց նա։

«Ոչ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում