Ներքին 11 ամիս առաջ - 17:33 28-10-2025

Եթե ՀԷՑ–ի նկատմամբ վարույթը կարճվի, Ռոմանոս Պետրոսյանը կգնա իրենց տուն. ՀԾԿՀ նախագահ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի նկատմամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախաձեռնված վարչական վարույթը կարող է ունենալ մի քանի ելք` նկատողություն, տույժ–տուգանք, լիցենզիայից զրկել կամ վարույթը կարճել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Եթե վարույթն ամփոփվի լիցենզիայից զրկելով, ապա ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի մնալ այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը ՀԷՑ–ի սեփականատերերի հետ բանակցությունները չի ավարտվել։ Եթե վարույթը կարճվի, ապա ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ այլ աշխատանքի, և ՀԷՑ սեփականատերերը կշարունակեն կառավարել»,– ասաց ՀԾԿՀ նախագահը։
Նա հրաժարվեց վարույթի վերաբերյալ այլ մեկնաբանություններից` նշելով, որ ի տարբերություն իրեն` ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ի պաշտոնե իրավունք ունի տարատեսակ կարծիքներ հայտնելու, մեկնաբանություններ տալու։

«Պետրոսյանն իր բոլոր հայտարարությունները անցած ամիսների ընթացքում կառուցել է ժամանակավոր կառավարչի՝ իրեն տրված լիազորությունների շրջանակում։ Ժամանակավոր կառավարիչը հանդիսանում է այդ հիմնարկի տվյալ ժամանակահատվածի համար գործադիր մարմնի ղեկավարը, որը կարող է ազատորեն խոսել տվյալ հիմնարկի ընթացքի, մոնիտորինգի կամ խնդիրների մասին»,– ընդգծեց հանձնաժողովի նախագահը։
Մեսրոպյանը բացարձակ սխալ համարեց այն դիտարկումները, որ թեև հանձնաժողովը անկախ մարմին է, բայց դարձել է կառավարության կցորդ. լսում, կատարում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգները։
Նա ընդգծեց, որ երբ քննարկել են ՀԷՑ–ի` 2025 թ. ներդրումային ծրագրերը, վարույթ դեռ հարուցված չէր։
«ՀԷՑ–ի ներդրումային ծրագրերը մենք մերժել էինք օբյեկտիվ տեխնիկական պատճառներով։ Մենք ոչ թե ՀԷՑ–ի տվյալ տարվա ներդրումային ծրագրերը չենք հաստատել, այլ չենք ընդունել վերանայված առաջարկները։ Դա ունի իր պատճառաբանությունները»,– ասաց Մեսրոպյանը։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց