Ներքին 11 ամիս առաջ - 12:20 28-10-2025

3-ամյա Տիգրանի կորելու մեջ մոր մատն է խառը եղել․ ինչ են պատմում համագյուղացիները

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում 3-ամյա երեխա է կորել։ Ինչպես Oragir.News-ին պատմեցին կորած երեխայի ընտանիքի հարևանները՝ 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել։

Հարևաններից մեկն անանուն մնալու պայմանով մեզ պատմեց, որ երեխան կորել է նախօրեին մանկապարտեզից վերադառնալուց հետո։ Ըստ նրա՝ ընտանիքում 5 երեխա կա։

«Հայրը շատ խելոք մարդ ա, բայց մայրն անընդհատ էրեխեքին ծեծում է, էղել ա, որ էրեխեքին կապտուկներով ենք տեսել»,- պատմեց հարևանը։

Նրա խոսքով՝ մայրն աշխատում է տեղի ռեստորանների մեկում որպես հավաքարար։

«Մորն իրիկունը ոստիկանները քաղմաս են տարել, չգիտեմ՝ խոսակցություններ կան, որ կարող ա հենց մոր մատն էլ խառը ըլնի էրեխու կորելու մեջ»,- պատմեց նա։

Գյուղացիները նշում են, որ մայրը երեխաներին անուշադրության է մատնել։ Երեխաները միշտ եղել են կեղտոտ հագուստով, սոված, այդ պատճառով էլ ինչպես պատմեց մեր աղբյուրը, հնարավոր է երեխաներին տեղափոխեն մանկատուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում