Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:08 27-10-2025

Ակնհայտ է, որ Հանրայինը զավթված է. եթերը օգտագործվում է հասարակության բաժանման ու մանիպուլյացիայի համար. Կարապետյանց

Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու վերաբերյալ կազմակերպված լսումների և քննարկումների ընթացքում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հանդես եկավ քննադատական հայտարարությամբ՝ շեշտելով, որ Հայաստանում ձևավորված մեդիա մենաշնորհը խաթարում է ժողովրդավարության հիմքերը և խանգարում իրական բազմակարծությանը։

«Ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Թող հանդարտվեն և վայելեն այն, ինչքան դեռ մնում է իրենց կառավարման կամ իշխելու ժամանակից։ Բայց երկարաժամկետ առումով պետք է մտածել իրական մեխանիզմների մասին։ Մենք մեր առաջարկների մեջ նման առաջարկ ունենք, և այն պետք է լրջորեն քննարկվի»,– ասաց Կարապետյանցը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դադարել անգործության մեջ մնալ և հանդես գալ նախաձեռնողական դիրքերից․ «Մենք չենք կարող նստել ու ասել՝ բան չի ստացվի։ Ինչպե՞ս պիտի ստացվի, եթե ոչ ոք պատրաստ չէ խոսել։ Մենք պետք է մեզ վրա վերցնենք շարժիչ ուժի դերը։ Այո՛, դժվար է լինելու, բայց եթե չսկսենք, ոչինչ չի փոխվի»։

Իրավապաշտպանը նաև անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության քաղաքական ուղղորդվածությանը՝ ընդգծելով, որ այն դարձել է իշխանական քարոզչության հիմնական գործիքներից մեկը․ «Ակնհայտ է, որ Հանրայինը զավթված է։ Նրանք կազմակերպում են արհեստական քննարկումներ՝ հրավիրելով իշխանությանը սպասարկող փորձագետների և ներկայացնելով դրանք իբր թե բազմակարծության օրինակ։ Իրականում սա պարզ քարոզչություն է»։

Կարապետյանցը նաև խոսեց կրոնական զգացմունքների վիրավորման մասին՝ նշելով, որ Հանրայինի եթերում խախտվում են ոչ միայն փոքրամասնությունների, այլև մեծամասնության հավատացյալների իրավունքները․ «Կրոնական զգացմունքները վիրավորվում են հենց Հանրայինի եթերում։ Մեր բոլորի հարկերով ֆինանսավորվող հեռուստաընկերությունը իրավունք չունի վիրավորելու այն հավատացյալներին, որոնք կազմում են հասարակության մեծամասնությունը։ Ես ինքս երբեք ինձ չափազանց խիստ հավատացյալ չեմ համարել, բայց հիմա անկեղծորեն վիրավորված եմ՝ որպես այդ մեծամասնության ներկայացուցիչ»։

Կարապետյանցը եզրափակեց՝ ընդգծելով, որ խնդիրը ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և արժեքային բնույթի է․ «Հանրայինը պատկանում է հանրությանը, ոչ թե որևէ իշխանության կամ քաղաքական խմբի։ Եվ մենք չենք կարող լռել, երբ դրա եթերը օգտագործվում է հասարակության բաժանման ու մանիպուլյացիայի համար»։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան