Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:53 27-10-2025

Հովհաննավանքում Փաշինյանի ֆան հանդիպումն էր, ոչ թե պատարագ. Աջապահյանի եղբորորդի

Երեկ Հովհաննավանքում կարգալույծ հռչակված քահանայի` Ստեփան Ասատրյանի (Տեր Արամի) ձեռամբ կատարվել է պատարագ, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան ՔՊ-ականներ։

Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ճանաչվել է անօրինական: «Պատարագին» մասնակցում էին նաև պետական կառույցների աշխատակիցներ, այլ պաշտոնյաներ։

Կարգալույծ հռչակված քահանան այսպես կոչված պատարագի ընթացքում շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հավաքվածներին հորդորեց ծափահարել Փաշինյանին, ինչն ընդունված չէ եկեղեցում։

Արտաշես սարկավագ Աջապահյանը, Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով երեկվա պատարագին, ասում է. «Հովհաննավանքում Փաշինյանի ֆան հանդիպումն էր, ոչ թե պատարագ»։

Աջապահյանի խոսքով` ժողովուրդը պիտի հասկանա ու չմասնակցի հերետիկոսությանը։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում