Ներքին Միտք 11 ամիս առաջ - 14:15 27-10-2025

Դիլիջանում պատարագների չի մասնակցում, հասել է Հովհաննավանք․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի` Տեր Արամի՝ մատուցած պատարագին մասնակցում էին նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Վերջինս հունից դուրս գալով լրագրողների հարցերից՝ լրագրողներին ասաց՝ ես էնքան բան եմ սովորել, որ ձեր նմաններին կարամ դաստիարակեմ էլ, սովորեցնեմ էլ, էղա՞վ։ Դիլիջանի բնակիչները զարմացել են, որ Դ․ Սարգսյանը ներկա է եղել Հովհաննավանքում կարգալույծ եղած քահանայի մատուցած պատարագին, քանի որ նա Դիլիջանում պատարագների չի մասնակցում։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է , որ այս տարվա սեպտեմբերի 8-ին Դ․ Սարգսյանի հայրենի գյուղում՝ Հաղարծնում Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ, Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի առաջնորդությամբ, վերաօծվեց, բացվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցու վերակառուցման նախաձեռնությունը եղել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանինը։ Դավիթ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի օրինակով դեմ է դուրս եկել Հայ առաքելական եկեղեցուն, հիմա նա ինչպե՞ս է հարաբերվելու այդ եկեղեցու և նրա հոգևոր սպասավորների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան