Միտք Ներքին 11 ամիս առաջ - 10:36 27-10-2025

Տոտալ գաղտնալսումների դարաշրջան. մերժենք սրանց պարտադրած այլասերումը․ Վահե Հովհաննիսյան

Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը և դրանց հրապարակայնացումը, որպես կանոն, բերում են անասնական մթնոլորտի և անձնական ողբերգությունների։ Պարտադրվող անասնականացմանը պետք է հակադրվել մարդ և քաղաքացի լինելով, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Նախադեպեր

Ժուչոկը մեր նոր խորհրդանիշն է, բայց այն ունեցել է հայտնի նախադեպեր։ Համատարած գաղտնալսելու, մարդկանց կյանքեր անթույլատրելիորեն մտնելու, թունավորելու, աջ ու ձախ անօրինական ձերբակալություններ եղել են Սահակաշվիլու ժամանակ և Նազարբաևի վերջին փուլում։

Սահակաշվիլուն հեռացնելուց հետո գաղտնալսման ֆայլերը ցուցադրաբար այրվեցին, կազմակերպիչները պատժվեցին, և երկրում դրվեց նոր խաղի կանոն։

Ղազախստանում եկել էր պահ, երբ ծնողները երեխաներին արգելում էին տանն ազատ խոսել, տնեցիներն իրար հետ շշուկով էին խոսում, և որևէ աշխատասենյակում, որևէ սրճարանում որևէ մեկն ապահովագրված չէր անօրինական գաղտնալսումից և դրա հրապարակումից։ Բոլորը բոլորի վրա կասկածում էին, հարևանը՝ հարևանի, ընկերը՝ ընկերոջ, ամուսինները՝ իրար։

Երկու երկներում էլ ժողովուրդը որոշեց, որ հերիք է։

Երբ արդեն քանդել ես պետական զսպող ինստիտուտները, ունես բացարձակ իշխանություն, ունես քո ամեն ասածն անողներ և չունես անձնական «ստոպեր», շատ հեշտ է կորցնել իրականության և «չի կարելիների» սահմանը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա միշտ բերում է մարդկային ողբերգությունների և այլանդակ դեգրադացիայի։

Վախից՝ պայքար

Երբ մեկ հոգին ձևավորում է մարդ «լսելու», կալանավորելու անխափան մեքենա, նշանակում է նա արդեն պարտվել է։ Բոլորին այս վիճակը մի պահից սկսում է հոգնեցնել. և´ բռնվողներին, և´ բռնողներին։ Սա բացառապես նեղ խմբի խրախճանքն է։ Ուրիշ լուծում այս իրականություն չի թողնում. պետք է վախից անցում կատարել պայքարի։

Պայքարի առաջին քայլը

Բոլոր առողջ ուժերը՝ քաղաքական, քաղաքացիական, հանրային և այլն, պետք է հասարակությանն ուղղված մեկ միասնական ուղերձ ձևակերպեն՝ չլսել, չդիտել, չտարածել, չքննարկել գաղտալսումները։ Սա մարդ մնալու նախապայմանն է։ Մերժենք սրանց պարտադրած այլասերումը։ Հաջորդ քայլում պետք է արագ մշակել հակազդեցության այլ գործուն մեխանիզմներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում