Ներքին 11 ամիս առաջ - 16:57 25-10-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. էլեկտրասյունը կիսաշրջված վիճակում մասամբ փակել էր երթևեկելի 3 գոտիները. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում էլեկտրասյունը տեղից թուլացել և կիսաշրջված վիճակում մասամբ փակել է երթևեկության համար նախատեսված 3 գոտիները, հոսանքալարերն էլ գտնվում են ճանապարհահատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը սահմանազատել են պարեկները, մինչև որ դեպքի վայր են ժամանել Երևանի քաղաքապետարանի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Երքաղլույսի» աշխատակիցները։

Վերջինները ապամոնտաժում վտանգավոր էլեկտրասյունը, որից հետո ճանապարհը դարձավ երթևեկելի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին