Ներքին 11 ամիս առաջ - 10:50 25-10-2025

ՆԳ նախարարը հաստատել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրմանն ուղղված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, ինչպես նաև IDEMIA Identity Security France և A.C.I. Technology S.à.r.l. ֆրանսիական կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ։

Նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի վերջնական տեսքը՝ ներառյալ ֆոնային գեղարվեստական լուծումները, անվտանգային բաղադրիչները և տվյալների դաշտերը։ Ողջ աշխատանքը կատարվել է համապատասխան ICAO ստանդարտով։

«ՊիկսԱրտ» ընկերության մասնագետները, որոնք խորհրդատվություն են տրամադրում անձնագրերի ձևավորման գործընթացում, ներկայացրել են վիզաների էջերի վիզուալների տարբեր կոնցեպտուալ մոտեցումներ։

«ՀայՓասի» գործընկերները ներկայացրել են ինչպես ընթացիկ, այնպես էլ արդեն իսկ արված աշխատանքները, մասնավորապես.

-քննարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գլխամասային գրասենյակի շինարարական աշխատանքների ընթացքը․ նույն շենքում տեղակայվելու է նաև մասնավոր գործընկերոջ աշխատակազմը, տվյալների կենտրոնը, իրականացվելու է անհատականացման և տպագրական աշխատանք,

-անդրադարձ է կատարվել տարածքային գրասենյակների աշխարհագրական ցանցին և արդիականացման ծրագրերին։ Ըստ նախատեսված ծրագրի՝ Երևանում քաղաքացիների համար մատչելի և բանուկ հատվածներում հիմնված երկու ընդարձակ գրասենյակները հագեցած կլինեն մոդեռն տեխնիկայով՝ կենսական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով և միջազգային ստանդարտի գրասենյակային այլ պայմաններով,

-ևս 21-22 գրասենյակներ կբացվեն մարզերում՝ նույնանման կահավորանքով և վերազինմամբ։ Ներկայացված լուծումները կներդրվեն նաև ՄՔԾ գրասենյակներում,

-ներկայացվել են փաստաթղթերի անվտանգային և տեխնոլոգիական լուծումները,

-ընդգծվել է ոլորտը կարգավորող իրավական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացման հրատապությունը։

Իրականացվող միջոցառումները միտված են կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան