Ներքին 11 ամիս առաջ - 19:00 24-10-2025

Կենդանասերների վստահությունն են շահում․ Էջմիածնում շների խնդիրը 2 ամսում չի լուծվի

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանը («Հանրապետություն» կուսակցություն) նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է երկու ամսում կառուցել թափառող շների համար կացարան։

Oragir.News-ի հետ զրույցում թափառող կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմի հիմնադիր նախագահ, Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանը այս հայտարարությունն անվանեց «մեղմ ասած՝ անհավանական և ոչ արժանահավատ»։ Նրա խոսքով՝ նման կարճ ժամկետում խնդիրը լուծել պարզապես հնարավոր չէ։

«Աշխարհում չկա որևէ երկիր կամ համայնք, որտեղ թափառող կենդանիների հարցը լուծված լինի երկու ամսում։ Դա երկարաժամկետ գործընթաց է, որը պետք է սկսվի տնային կենդանիների բուծման վերահսկումից»,- նշեց Հովսեփյանը։

Նրա գնահատմամբ՝ նույնիսկ եթե բոլոր շներին հավաքեն ու պահեն կացարաններում, խնդիրը չի վերանա։

«Գյուղերում և տնային պայմաններում ապրող շների սերունդները միևնույն է համալրելու են այդ թիվը։ Շատ կարճ ժամանակ անց կունենանք նույն վիճակը։ Այսինքն՝ գործընթացը դառնում է անիմաստ»,- հավելեց նա։

Հովսեփյանը նկատեց, որ խնդիրը բնորոշ է ոչ միայն Էջմիածին քաղաքին կամ Արմավիրի մարզին, այլև ամբողջ երկրին։ Նրա կարծիքով՝ պետական մարմինները հիմնականում իրականացնում են հատվածային գործողություններ՝ երբեմն սպանդ, երբեմն փոքրածավալ ստերջացում, որոնք չունեն երկարաժամկետ արդյունք։

Նրա համոզմամբ՝ թեկնածուի այս խոստումը առավելապես քարոզչական բնույթ ունի։

«Կարծում եմ՝ պարզապես փորձում են շահել թե՛ կենդանասերների, թե՛ շներից բողոքող քաղաքացիների վստահությունը։ Բայց անգամ տարրական հաշվարկները ցույց են տալիս, որ երկու ամսում նման կացարան կառուցելն անհնար է։ Թեկնածուն անգամ տվյալներ չունի, թե համայնքում քանի շուն կա։ Եթե այդ թիվը հայտնի չէ, ինչպե՞ս են որոշելու՝ ինչ ծավալի կացարան է պետք կառուցել»,- եզրափակեց Հովսեփյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում