Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:38 24-10-2025

Հայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոց

Ակբա բանկի աջակցությամբ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում հիմնվում է տարածաշրջանի միակ ջերմային տնտեսությունը, որի տեխնիկական բոլոր աշխատանքները կվերահսկվի արհեստական բանականության միջոցով։ Ավելի քան 10 հա տարածք ունեցող ջերմոցում նախատեսվում է ստանալ տարեկան ավելի քան 6000 տոննա լոլիկի բերք, որի մեծ մասը կարտահանվի։

«Ակբա բանկը շարունակում է ինչպես փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորումը, այնպես էլ խրախուսում է ավելի մեծ տնտեսությունների ստեղծումն ու կայացումը։ Մենք շարունակում ենք ոչ միայն պարզապես ֆինանսավորել նմանատիպ տնտեսությունները, այլև իրականացնում ենք գիտելիքի փոխանցում, փորձի փոխանակում, շուկաների ուսումնասիրություն, նոր տեխնոլոգիաներին հասանելիություն ու այս առումով մենք նաև արտերկրից ունենք շատ լավ գործընկերներ, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Արհեստական բանականությունն օգնելու է ապահովել ջերմոցի ճիշտ աշխատանքը. ամբողջությամբ տեղադրված են լինելու սենսորային համակարգեր: Արհեստական բանականության միջոցով ջերմոցում տեխնիկական մի շարք աշխատանքներ են իրականացվելու։ Մասնավորապես պատուհանների բացում-փակում, ջեռուցման ուժեղացում կամ հակառակը, ապահովվելու է բերքի ոռոգումը։ Այս բոլոր աշխատանքները բնականաբար իրականացվելու են մարդկանց հսկողության ներքո։ Ջերմոցի ամբողջ ֆինանսավորումն իրականացնում է Ակբա բանկը՝ պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորմամբ։ Առանց Ակբա բանկի ֆինանսավորման հնարավոր չէր լինի այս մեծ, հսկա կառույցի իրագործումը»,- նշել է «Ագրո Պրոմ» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Հունանյանը։

«Մենք արդեն 10 տարուց ավելի է աշխատում ենք Հայաստանում տարբեր ներդրողների հետ: «Ագրո Պրոմը» շատ պրոֆեսիոնալ է աշխատում: Այս ջերմոցի ներկա տեսքը ընդամենը 1,5 ամսվա աշխատանքի արդյունք է. քարքարոտ հատվածն ամբողջությամբ հարթեցրել ենք և 10 հա ջերմոցի հարթ տարածք ստացել»,- նշել է ֆրանսիական «Ռիշել Գրուպ» ընկերության վաճառքի տնօրեն Բրիս Ռիշելը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան