Ըստ էության 11 ամիս առաջ - 21:30 23-10-2025

Ըստ էության․ Հռոմի պապն ամենամեծ լրտեսական կառույցն է, որն ամեն ինչից տեղյակ է. Վարդան Խաչատրյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանին։

Նրա հետ խոսել ենք եկեղեցու դեմ նոր թափ ստացած արշավի, ներկայիս իշխանությունների եկեղեցու հետ ոչ կառուցողական հարաբերությունների, իշխանական լրատվամիջոցներում հրապարակած ձայնագրության, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի, նրա կողմից մատուցված պատարագին մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության,Հռոմում կաթոլիկ հոգևորականների սրբադասման արարողության մասնակցելու, Հռոմի պապի Նիկոլ Փաշինյանին արհամարհելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «կարգալույծ կաթողիկոսը չի կարող կարգալույծ հռչակել հոգևորականի», Խաչատրյանը նկատեց․ «Ո՞վ է կարգալույծ արել կաթողիկոսին։ Կաթողիկոսը օծյալ է Հիսուսի կողմից»։

Խոսելով այն մասին, որ Հռոմի պապը արհամարհեց Նիկոլ Փաշինյանին, Խաչատրյանը նշեց, որ Հռոմի պապն ամեն ինչից տեղյակ է։

«Հռոմի պապին պետք չէ սոսկ Հռոմի պապ պատկերացնել․ դա լրտեսական ամենամեծ կառույցն է՝ ամենինչից տեղյակ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում