Ներքին 11 ամիս առաջ - 13:15 23-10-2025

2018-ից հետո մենք Հայաստանում եկամտային հարկը էականորեն իջեցրել ենք

«2018 թվականից հետո մենք Հայաստանում եկամտային հարկը էականորեն իջեցրել ենք։ Եռահարկ եկամտային հարկը, որը 36 տոկոս, 26 տոկոս և 23 տոկոս էր, մենք նախ համահարկ դարձրինք, և հիմա Հայաստանում եկամտային հարկը 20 տոկոս է։ Սա նշանակում է, որ ավել տոկոսները մնացել են մարդկանց մոտ, և մեր բոլոր տնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում տնտեսությունում փող կա, հետևաբար արդեն աշխատուժի, անհատի, փոքր և միջին բիզնեսի կարողություններից է նաև մեծապես կախված, թե այդ փողի շրջանառությունից ինչ հատված են մարդիկ կարողանում վերցնել»,- Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյան։

«Բայց մեր քաղաքականությունները ցույց են տալիս, որ դրանք զարգացմանը նպաստող քաղաքականություն են, հակառակ դեպքում՝ այս զարգացումը որտեղի՞ց, տնտեսական աճը որտեղի՞ց: Ընդ որում՝ ամեն անգամ, երբ Հայաստանում տնտեսական աճը տեղի է ունենում, էլի փորձ է արվում կապել ինչ-որ արտաքին գործոնների հետ, դրանք գալիս-գնում են, տնտեսական աճը մնում է: Նշանակում է՝ այնուամենայնիվ, ինչ-որ ֆունդամենտալ գործոն կա, որ տնտեսական աճի կայունությունը պահում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի