Ներքին 11 ամիս առաջ - 12:35 23-10-2025

Ոնց որ պիջակը կոճակ ու գրպան չունենա կամ մի թևը չլինի․ Փաշինյանն ասֆալտը համեմատեց պիջակի հետ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում, ճանապարհների միջին նորոգման համար գումար հատկացնելուն մասին հարցի քննարկման ժամանակ, զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն առաջարկեց 2.9 մլրդ դրամ հատկացնել 58 կմ երկարությամբ ճանապարհների վերջնական նորոգման համար։

Խուդաթյանը նշեց, որ պլանավորում են՝ նոյեմբեր ամսին ավարտել աշխատանքները։

Փաշինյանը հանձնարարեց ուշադրություն դարձնել նաև ճանապարհաշինության որակի բարելավմանը:

«Եթե մենք ասում ենք՝ ճանապարհ ենք կառուցում՝ կահավորում, գծանշումն էլ է մեջը․ հազար ներողություն, կենցաղային օրինակ բերեմ՝ ոնց որ պիջակ առնենք՝ կոճակ ու գրպան չունենա։ Սկզբունքորեն կարանք ասենք՝ պիջակա, բայց պիջակը էդ չի, պիջակ ասվածն ինչ-որ կոնկրետ բանա նշանակում, որն ամբողջության մեջ ա։ Չի կարա մի թևը չլինի, օրինակ»,- պիջակի և ասֆալտի միջև զուգահեռներ անցկացրեց Փաշինյանը։

Արդյունքում Կառավարությունը 2.9 մլրդ դրամ հատկացրեց 58 կմ ճանապարհների կառուցման, նորոգման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան