Ներքին 11 ամիս առաջ - 23:50 22-10-2025

Ապարան-Հարթավան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17։20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ, անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Vaz» և «Volvo» մակնիշների ավտոմեքենաները․ վերջիններս հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։

«Vaz» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «Vaz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երկու ուղևորի և վարորդին․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով