Արտաքին 11 ամիս առաջ - 21:49 22-10-2025

ԱՄՆ-ն համոզում է Իսրայելին՝ Գազայում Թուրքիայի զինուժի ներկայության հարցում

Իսրայելական «Hayom» թերթը գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեմ է, որ Թուրքիայի զինված ուժերը հայտնվեն Պաղեստինի Գազայի հատվածում:

Թերթը գրում է, որ մինչ Նեթանյահուն այն դիտարկում է որպես «Կարմիր գիծ», թուրքական ընկերություններն արդեն հետաքրքրվում են Գազայի վերականգման աշխատանքներում ներգրավվելու հնարավորությամբ: Բացի այդ շեշտվում է, որ Իսրայելի վարչապետին իր երկրում գործող ընդդիմադիր գործիչները մեղադրում են Թուրքիային և Կատարին Գազա բերելու համար:

Այս համատեքստում նշվում է Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը մեղմացնել փորձող ԱՄՆ-ի դերի մասին, որը բոլորովին դեմ չէ Թուրքիայի ներկայությանը և այժմ այդ հարցի շուրջ բանակցություններ է տանում Իսրայելի հետ:

Նշվում է, որ Իսրայել մեկնած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը գովել է Թուրքիային։
«Մենք որևէ կերպ չենք պարտադրելու Իսրայելին, թե օտար ուժերից ովքեր գան այստեղ: Մենք տեսնում ենք նաև, որ այս հարցում մինչ օրս թուրքերը կառուցողական դեր են ունեցել, ինչի համար էլ շնորհակալ ենք»:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով